Մատչելիության հղումներ

Իրանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատեց միջուկային համաձայնագիրը


Իրանի խորհրդարանն այսօր ձայների 139 կողմ, 100 դեմ հարաբերակցությամբ հաստատել է հուլիսի 14-ին Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների և Գերմանիայի միջև Ժնևում կնքված միջուկային համաձայնագիրը:

Քվեարկությանը նախորդել են բուռն բանավեճերը, որոնց մասնակցել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Դիմելով իրանական մեջլիսի անդամներին՝ արտգործնախարարն ասել է․ - «Պատմությունը ցույց կտա, որ այդ բանակցություններում Իրանը առաջատար դերակատարություն ուներ»:

Երկրորդ ընթերցմամբ համաձայնագիրը քվեարկության կդրվի հոկտեմբերի 13-ին, որից հետո վերջնական հավանության նպատակով կփոխանցվի Իրանի գերագույն հոգևոր խորհրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG