Մատչելիության հղումներ

Լվացվել են մայրաքաղաքի հուշարձանները


«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում այսօր Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և այլ կամավորներ խմբերով շրջել են քաղաքի փողոցներում և այգիներում ու լվացել, մաքրել են հուշարձանները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Աշխատանքներին տեխնիկականև մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը:

Նախաձեռնության ընթացքում լվացվել են Գայի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Վիլիամ Սարոյանի, Պարույր Սևակի,Ալեքսանդր Գրիբոյեդովի, Խաչատուր Աբովյանի , Եղիշե Չարենցի, Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի, Արամ Խաչատրյանի, Սասունցի Դավթի և այլ հուշարձաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG