Քրդական բանվորական կուսակցությունը` PKK-ն, այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում խոստանում է դադարեցնել բոլոր տեսակի հարձակումներն ընդդեմ Թուրքիայի ուժային կառույցների ներկայացուցիչների, մինչև նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
«Մեր զինված ջոկատները կխուսափեն ցանկացած տեսակի գործողություններից, որոնք կարող են վտանգել նոյեմբերի 1-ի ընտրությունների ազատ և արդար անցկացումը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ: Դրանում, սակայն, հիշատակված չեն այսօր Անկարայում տեղի ունեցած հարձակումները:
Այն, որ Քրդական բանվորական կուսակցությունը կարող է հանդես գալ ժամանակավոր զինադադարի մասին հայտարարությամբ, հայտնի էր դարձել շաբաթասկզբին: