Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն գնահատում է Վրաստանի առաջընթացը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգ (աջից) և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, Թբիլիսի, 27-ը օգոստոսի, 2015թ․
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգ (աջից) և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, Թբիլիսի, 27-ը օգոստոսի, 2015թ․

Հյուսիսատլանտյան դաշինքը գնահատում է Վրաստանի առաջընթացը: Այս մասին Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ վկայակոչելով այդ երկրի զինված ուժերի արդիականացումը և անկախ դատական համակարգի ձևավորմանը միտված բարեփոխումները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը օգոստոսի 26-ին ժամանել էր Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի բացմանը: Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ այդ կենտրոնը ռազմակայան չէ և ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այդուհանդերձ, Մոսկվան քանիցս մտահոգություն է արտահայտել դրա բացման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG