Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռազմական համագործակցություն չի կնքի Ռուսաստանի հետ Սիրիայում, քանզի ռուսական ռազմավարությունը, ըստ նրա, «ողբերգականորեն թերի» է:
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Սիրիայի տարածքում ռուսական օդային հարձակումներն ուղղված չեն «Իսլամական պետության» դեմ:
Ի պատասխան, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել են՝ ամերիկյան օդային հարձակումների թիրախում ևս «միշտ չէ, որ ահաբեկիչներն են»: Պաշտոնական Մոսկվայի պնդմամբ՝ ԱՄՆ-ը պատճառներ է փնտրում միջազգային ահաբեկչության դեմ համագործակցությունը մերժելու համար: