Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացնում է, որ իր երկու պատվիրակները ձերբակալվել, այնուհետև հեռացվել են Ադրբեջանից՝ Բաքվի օդանավակայան մուտք գործելիս:
Սա տեղի է ունենում մարդու իրավունքների ոտնահարման ահագնացող դեպքերի կապակցությամբ Արևմուտքի կողմից պաշտոնական Բաքվի սուր քննադատության ֆոնին: