Սիրիայում ռուսական օդուժի վերջին ավիահարվածները համակարգվել են ցամաքում սիրիական բանակի գործողությունների հետ: Ավիահարվածներին զուգահեռ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերը գրոհել են ապստամբների դիրքերը չորս հենակետերի ուղղությամբ:
Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կենտրոնը այսօր հայտնել է, որ ռուսական օդուժը ինտենսիվ հարվածներ է հասցրել Սիրիայի կենտրոնում՝ Համա նահանգում, և հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում: Մոնիթորինգային խմբի ղեկավարը պնդում է, որ ավիահարվածները առաջին անգամ ուղեկցվել են կառավարամետ ուժերի ցամաքային գրոհներով: