Իրանը սպառնում է բոյկոտել հաջորդ շաբաթ Ֆրանկֆուրտում կայանալիք գրքի հեղինակավոր տոնավաճառը, քանի որ դրան հյուրի կարգավիճակով մասնակցելու է Իրանի գերագույն առաջնորդի կողմից պարսավանքի արժանացած բրիտանացի հայտնի գրող Սալման Ռուշդին:
Դեռ 1989 թվականին այաթոլա Խոմեյնին Ռուշդիի «Սատանիստական բանաստեղծություններ» վեպը մահմեդականությունը վիրավորող է որակել:
Խոմեյնիի մահից հետո անգամ այս հեղինակին Իրանում չեն ճանաչում և չեն ընդունում: