Մատչելիության հղումներ

Միջազգային կազմակերպությունները լքել են Կունդուզը


Աֆղանստան - Կունդուզի բնակիչները լքում են քաղաքը կառավարական ուժերի և թալիբների միջև շարունակվող մարտերի պատճառով, 6-ը հոկտեմբերի, 2015թ․
Աֆղանստան - Կունդուզի բնակիչները լքում են քաղաքը կառավարական ուժերի և թալիբների միջև շարունակվող մարտերի պատճառով, 6-ը հոկտեմբերի, 2015թ․

Միջազգային բոլոր կազմակերպությունները լքել են Աֆղանստանի ռմբահարվող Կունդուզ քաղաքը:

ՄԱԿ-ից հայտնում են, որ այս պահին մարդասիրական կազմակերպություն քաղաքում չի մնացել՝ անկայունության և շարունակվող հակամարտության հետևանքով: Թալիբները շարունակում են հարձակումները ոստիկանական շտաբների և կառավարական շենքերի վրա:

Իրենց հերթին, ԱՄՆ-ի ու Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել են, որ Կունդուզի բժշկական հաստատության վրա օդային հարձակումը, որի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել, սխալմունք է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG