Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան անցած շաբաթ առաջին անգամ քննարկել են նավթի շուկան՝ համաձայնելով շարունակել խորհրդակցությունները: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Աշխարհի առաջատար նավթարդյունահանող Ռուսաստանն ավելի վաղ հրաժարվում էր համագործակցել իր թիվ մեկ մրցակցի՝ Սաուդյան Արաբիայի հետ, չնայած նավթի գների անկումը մեծ հարված է հասցրել Ռուսաստանի տնտեսությանը: