Թուրքիան նախազգուշացրել է Եվրոպական միությանը, որ դեռ միլիոնավոր մարդիկ են լքելու Սիրիան քաղաքացիական պատերազմի հետևանքով: Այդ մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Այսօր ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Տուսկը նաև ասել է, որ սիրիական Հալեպից, «թուրքական կողմի հաշվարկներով, ևս երեք միլիոն պոտենցիալ փախստականներ, ովքեր երազում են Եվրոպայի մասին, լքելու են երկիրը»:
Ներկայումս Թուրքիայում շուրջ երկու միլիոն սիրիացի փախստական կա: