Հայաստանը կարևոր է գործընկեր միջազգային խաղաղապահության բնագավառում, և Հայաստանի ջանքերը բարձր են գնահատվում ԱՄՆ-ի կողմից: Այդ մասին ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի՝ կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անն Վիտկովսկին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին Հայաստանի մասնակցությանը և դրա շուրջ հայ-ամերիկյան համագործակցությանը, մարդասիրական ծրագրերին առնչվող հարցեր, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան մասնակցում է երեկ Երևանում մեկնարկած խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին: