Մատչելիության հղումներ

Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալները կավելացվեն


Իրան - Հայաստան գազատարը, արխիվ
Իրան - Հայաստան գազատարը, արխիվ

Հայաստանը պատրաստվում է ավելացնել Իրանից ներմուծվող գազի ծավալները` միաժամանակ ավելացնելով էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական լրատվամիջոցները, Թեհրանում կայացած հանդիպմանը նման պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեհին:

Վերջինս նշել է, որ այդ հարցում հայ - իրանական համագործակցության ձևաչափը շարունակելու է մնալ նույնը, հավելելով, որ գործարքի մանրամասները քննարկվելու են առաջիկայում: Զանգանեհիի փոխանցմամբ` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական հրավերով մոտ օրերս Երևան կայցելի Իրանի վարչապետ Էսհաղ Ջահանգիրին:

Հայաստանի և Իրանի միջև «Իրան-Հայաստան գազատարի կառուցման պայմանագիրը» կնքվել է 2004 թվականին: Իրանի գազի արտահանման ազգային ընկերության կառավարիչ տնօրեն Ալիրեզա Քամելիին «Շանա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանը հնարավորություն ունի տարեկան մոտ 2.3 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել Հայաստան: Ներկայումս շահագործվող գազատարի միջոցով օրական կարելի է արտահանել 6 միլիոն խորանարդ մետր գազ, այնինչ, միայն 3 միլիոն է արտահանվում: «Քանի որ անհրաժեշտ ենթկառուցվածնքերը չկան Հայաստանում, երկիրը չի կարողանում լիովին օգտվել գազատարի հանարավորություններից» ,- նշել է Քամելին:

Իրանցի պաշտոնյան նաև հավելել է, որ Հայաստանը ներկայումս նախատեսում է կառուցել նոր` 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծ, և խնդրել է Իրանին մատակարարել նոր գործարանի գործարկման համար անհրաժեշտ բնական գազ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG