ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի քոլեջներից մեկում երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 10 մարդ է մահացել, 7-ը վիրավորվել են: 26-ամյա երիտասարդը, ով կրակ է բացել քոլեջի տարածքում, սպանվել է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը հայտարարել է, որ դեռևս չեն պարզել նրա արարքի դրդապատճառները:
Ողբերգական դեպքից ժամեր անց նախագահ Բարաք Օբաման դարձյալ պահանջել է խստացնել զենքի վաճառքը կարգավորող օրենսդրությունը: