Մատչելիության հղումներ

Հայաստանում է ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը


Լուսանկարը՝ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին։

Նախարարության փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը, որպես պատվավոր հյուր, Հայաստանում է՝ հոկտեմբերի 3-ին անցկացվելիք երևանյան կիսամարաթոնին մասնակցելու նպատակով:

«Վստահ եմ՝ կիսամարաթոնի անցկացումը կծառայի իր նպատակին, այն է՝ սպորտի մասսայականացմանը և տարածմանը: Եվ սա վերաբերում է ոչ միայն աթլետիկային և վազքին: Կիսամարաթոնի բոլոր մասնակիցներն իրենց օրինակով ցույց են տալու սպորտի համախմբող և միավորող ուժը: Շատ քիչ միջոցառումների ժամանակ է հնարավոր տեսնել միաժամանակ նույն գործընթացով զբաղված 4 հազար 600 մարդու: Հոկտեմբերի 3-ին մենք բոլորս ականատես ենք լինելու հենց նմանատիպ մեծ իրադարձության», - ասել է նախարարը:

Յուրի Ջորկաեֆն, իր հերթին, նշել է, որ ինքը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահի՝ երևանյան կիսամարաթոնին մասնակցելու հրավերը:

Նա նաև նեշել է, որ միշտ առանձնահատուկ զգացումներով է ժամանում Հայաստան, որտեղ օրեցօր տեսանելի փոփոխություններն իրեն մշտապես հպարտանալու առիթ են տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG