Մատչելիության հղումներ

Հրդեհ է բռնկվել «ՍանՏեխ Մոնտաժ» ընկերության պահեստում


Հրդեհ է բռնկվել Երևանի Մարշալ Բաբաջանյան 1-ին փակուղի 15/1 հասցեում գտնվող «ՍանՏեխ Մոնտաժ» ընկերության պահեստում:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել «ԲԻՍ-1» կանչով չորս մարտական հաշվարկ:

«Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ: Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Դեպքի վայրում աշխատել է 40 փրկարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.07.-ին, մարվել` 07.18-ին», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը տեղեկացնում է, որ երկհարկանի շինության 1-ին հարկում այրվել են արտադրական նյութեր և գործիքներ, 2-րդ հարկում՝ 15 հաստոց, քանդվել են տանիքի թիթեղյա կառուցատարրերը, տեղազննման արդյունքում հայտնաբերվել է մեկ պայթած գազի բալոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG