Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն ընդունել է առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, փոխանցում է ՊՆ տեղեկատվության վարչությունը

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ վերջին շրջանում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան արտահայտում է կողմերի միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերությունները շարունակաբար զարգացնելու փոխադարձ վճռականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային զարգացումներին և ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG