Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման ՄԱԿ-ի ամբիոնից Ասադին «տիրան» անվանեց


ԱՄՆ նախագահը Բարաք Օբաման ելույթ է ունենում ՄԱԿ-ում, 27-ը սեպտեմբերի, 2015թ.
ԱՄՆ նախագահը Բարաք Օբաման ելույթ է ունենում ՄԱԿ-ում, 27-ը սեպտեմբերի, 2015թ.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի ամբիոնից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին բնորոշեց որպես «տիրան»։

Օբաման պատրաստակամություն հայտնեց աշխատել մյուս երկրների, ներառյալ Իրանի և Ռուսաստանի հետ՝ փորձելու վերջ տալ ավելի քան չորս տարի շարունակվող սիրիական հակամարտությանը։ Բայց նա միաժամանակ նշեց, որ այդքան շատ արյունահեղությունից հետո չի կարող լինել նախապատերազմական ստատուս քվոյի վերադարձ։ Օբաման նշեց, որ «Իսլամական պետության» խմբավորումներին տապալելը չպետք է ամրապնդի Ասադին։

Անդրադառնալով Ուկրաինային՝ ԱՄՆ-ի նախագահն ասաց, թե աշխարհը չի կարող անտարբեր մնալ, երբ Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

Նա նշեց, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում մեկուսացնել Ռուսաստանին.- «Կցանկանայի, որ Ռուսաստանը ներգրավվեր ճգնաժամը կարգավորելու դիվանագիտական աշխատանքում այնպես, որ Ուկրաինային թույլ տար ինքնուրույն որոշել սեփական ապագան»։

«Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումը «սառը պատերազմի» վերադարձ չէ»,- ՄԱԿ-ում ունեցած ելույթում նաև ասաց Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG