Մատչելիության հղումներ

«Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է


Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագիրը, որն այս տարի կանցնի «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրի ներքո:

«Այս տարի ևս միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր, որոնց մասին հանրությանը կիրազեկվի սեպտեմբերի 30-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Մինչդեռ այս օրերին հարյուրավոր քաղաքացիներ առցանց ստորագրահավաքով դիմում են Երևանի քաղաքապետին՝ խնդրելով «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար ծախսվելիք գումարն ուղղել սահմանային գյուղերից մեկի հրատապ կարիքները հոգալուն։

Քաղաքապետարանն այս տարվա ծախսերի մասին դեռ ոչինչ չի հաղորդել: Անցած տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար ծախսվել է 180 միլիոն դրամ (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 380 հազար դոլար), որի մեծ մասը՝ համայնքային բյուջեից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG