Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին


ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու-Յորքում
ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու-Յորքում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ելույթին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նույն օրը Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է «Ետ-2015 ՄԱԿ-ի զարգացման օրակարգի» գագաթնաժողովի բացմանը, որին ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Գերմանիայի կանցլերը, Իսպանիայի թագավորը, Եգիպտոսի, Վիետնամի նախագահները, բազմաթիվ այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բորգե Բրենդեի հետ։ Երկու արտգործնախարարները «հանգամանալից» քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նալբանդյանը հանդիպել է նաև Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դանիել Միտովի հետ։ «Հայաստանի և Բուլղարիայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվեց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Երկխոսությունը շարունակելու նպատակով Դանիել Միտովը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց պաշտոնական այցելություն կատարելու Բուլղարիա»,- նշված է ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG