Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՏՄ երկրների կենտրոնական և ազգային բանկերի պատասխանատուներին


Սերժ Սարգսյանը հանդիպում է ԵՏՄ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ, Դիլիջան, 24-ը սեպտեմբերի, 2015թ․
Սերժ Սարգսյանը հանդիպում է ԵՏՄ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ, Դիլիջան, 24-ը սեպտեմբերի, 2015թ․

Սերժ Սարգսյանն այսօր կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական և ազգային բանկերի՝ արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինային, Ղրղըզստանի ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովին, Բելառուսի ազգային բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Կալեչիցին և Ղազախստանի ազգային բանկի նախագահի տեղակալ Օլեգ Սմոլյակովին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

«Հայաստանի ԿԲ-ի նախագահը և վերոնշյալ երկրների պատվիրակությունների ղեկավարները Սերժ Սարգսյանի հետ ունեցած աշխատանքային ճաշի ժամանակ ներկայացրել են ս.թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք նիստի օրակարգը, որի շրջանակներում նախատեսված է քննարկել ԵԱՏՄ անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակը, անդրադառնալ դրամավարկային քաղաքականությունների իրականացմանը, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ռիսկերի կանխարգելման միջոցներին, ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակության ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև վճարային համակարգերի ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցերին»,- մասնավորապես նշված է նախագահի կայքէջում զետեղված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG