Երեք տարվա ազատազրկման դատապարտված «Ալ-Ջազիրա»-ի երկու լրագրողները, ովքեր բանտարկվել էին Եգիպտոսում՝ այդ երկրի համար «վնասակար» տեղեկություններ տարածելու մեղադրանքով, ազատ են արձակվել՝ նախագահի կողմից ներում ստանալով:
Եգիպտոսի նախագահը սեպտեմբերի 23-ին 100 բանտարկյալների է ներում շնորհել: