Եվրամիության անդամ երկրների ղեկավարները այսօր համաձայնության են եկել 1 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիայի, Հորդանանի և Լիբանանի ճամբարներում ապաստանած փախստականներին:
ԵՄ-ի պետությունների ղեկավարները նաև որոշել են «թեժ կետեր» բացել Հունաստանի և Իտալիայի սահմաններին, որտեղ մասնագետները կկարողանան տարանջատել և գրանցել ապաստան փնտրող մարդկանց: