ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Նյու Յորք։
Այցելության ընթացքում Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների։
Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ։