Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արտյոմ Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ նշանակելու մասին:
Հրամանագրի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: