Մատչելիության հղումներ

Սողանք Վայոց Ձորում. վնասվել են Մոզրով և Գնիշիկ գյուղերի խմելու ջրագծերը


Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր - Գնիշիկ հատվածի 20-րդ կիլոմետրում տեղի է ունեցել սողանք մոտ 350 քառակուսի մետր մակերեսով, ինչի հետևանքով վնասվել են Մոզրով և Գնիշիկ գյուղերի խմելու ջրագծերը՝ մոտ 20 մետր:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում կապի և տրանսպորտի, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները և գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալը, ասված է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG