Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի որդու կալանքի ժամկետը երկարաձգվեց


Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու որոշում ընդունեց, փոխանցում է «Արմենպրես» գործակալությունը:

Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը գործակալությանը հայտնել է, թե «դատարանի որոշումն անպայման բողոքարկելու են վերաքննիչ դատարանում»:

Ավելի վաղ` սեպտեմբերի 16-ին, քննիչը Տիգրան Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին դիմում էր ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG