Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ»-ի գլխավոր խմբագիրը հեռացվել է աշխատանքից


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսական «Կոմերսանտ» թերթի գլխավոր խմբագիր Անդրեյ Կոնյախինը հեռացվել է աշխատանքից, ենթադրաբար՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ հարցազրույցի պատճառով:

Հարցազրույցի տեքստը այժմ թերթի կայքում հասանելի է կրճատված տարբերակով․ տեքստից հեռացվել են Նավալնիի խոսքերն այն մասին, որ «Պուտինը, Մեդվեդևը և Ռոտենբերգը գողեր ու ավազակներ են»:

«Խմբագրությունը Իրավական դեպարտամենտի խորհրդով հարկ է համարել ջնջել հարցազրույցի մի մասը, որը կարող էր հակասել «ԶԼՄ-ների մասին» գործող օրենքի դրույթներին», - ասվում է «Կոմերսանտ»-ի կայքում:

«Թերթի երեք աշխատակիցների խոսքերով, խմբագրին աշխատանքից հեռացնելու պատճառը կարող էր լինել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կայքէջում հրապարակելը»,- գրում է ռուսական РБК-ն:

Հարցազրույցից հանվել է, մասնավորապես, հետևյալ պարբերությունը․ - «Երբ ես ասում եմ «գողեր ու ավազակներ», ես նկատի ունեմ և՛ Պուտինին, և՛ Մեդվեդևին, և՛ Ռոտենբերգին, և՛ բոլոր մյուսներին: Ինձ դատարանի վճիռ պետք չէ, չնայած այն հանգամանքին, որ ինքս իրավաբան եմ: Նրանք էությամբ գողեր ու ավազակներ են»:

Նավալնիի հարցազրույցի նախնական տարբերակը մի շարք լրատվամիջոցներ հասցրել էին պահպանել, և այժմ այն հասանելի է համացանցի ռուսական տիրույթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG