Փախստականների չդադարող հոսքի պատճառով Խորվաթիան փակել է Սերբիայի հետ սահմանային ութ անցակետերից յոթը։
Պաշտոնյաները հայտարարել են, որ այլ ընտրություն չունեին երկիր ավելի քան 11 հազար փախստականների մտնելուց հետո:
Դեպի Խորվաթիա փախստականների հոսքը թափ առավ, երբ Հունգարիան փակեց իր սահմանը Սերբիայի հետ:
Փախստականների հարցի քննարկման համար սեպտեմբերի 23-ին Եվրամիությունը հատուկ գագաթնաժողով կանցկացնի։