Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը կոչ է արել ֆինանսական պատժամիջոցներ սահմանել Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են ընդունել փախստականներին:
Դե Մեզիերն ընդգծել է, որ այդ երկրները հաճախ զգալի ֆինանսական միջոցներ են ստանում Եվրամիությանը կից ֆոնդերից: Գերմանացի պաշտոնյան առաջարկում է կրճատել նրանց հատկացվող գումարները:
Միևնույն ժամանակ Գերմանիայի ՆԳ նախարարը կոչ է արել Հունաստանին միջոցներ ձեռնարկել այդ երկրի միջոցով Կենտրոնական Եվրոպա ներթափանցող փախստականներին վերահսկելու ուղղությամբ: