Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ»-ի տարածաշրջանային տնօրենին


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթ»-ի հետ շարունակական համագործակցությունը և նշել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է երկկողմ գործակցությունն է՛լ ավելի զարգացնել և խորացնել:

Իր հերթին, Դոն Գերնթհեմը բարձր է գնահատել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերը:

Զրուցակիցները քննարկել են նաև համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մտավոր սեփականության պաշտպանությանը և կիբերհանցագործությունների դեմ պայքարին ուղղված հարցեր: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է «Մայքրոսոֆթ»-ի և Հայաստանի պաշտպանության նախարարության հետ ակտիվ համագործակցությունը՝ Հայաստանի պաշտպանական համակարգը կատարելագործելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG