«Թուրքական հոսք» գազատարի շահագործման մեկնարկը, որը նախատեսված էր 2016 թվականի վերջին, հետաձգվում է, հայտարարել է «Գազպրոմ»-ի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:
«Հետաձգումը պայմանավորված է Թուրքիայում քաղաքական ճգնաժամով», - փոխանցում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը: - «Քանի դեռ Թուրքիայում գործում է ժամանակավոր կառավարություն, Մոսկվան և Անկարան չեն կարողանում ստորագրել միջկառավարական համաձայնագիր»,- նաև գրում է գործակալությունը:
Նախատեսվում էր, որ «Թուրքական հոսք»-ը կփոխարինի «Հարավային հոսք» նախագծին, որի աշխատանքները սառեցվել են Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին: