«Հայպետհիդրոմետ»-ը հայտնում է, որ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում, 15-17-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում սեպտեմբերի 13-17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: