Մատչելիության հղումներ

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Մարուքյանի նախագծին


Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան, արխիվ
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան, արխիվ

Կառավարությունը այսօր բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ պատասխանատվություն սահմանելով իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար:

Հիշեցնենք՝ անկախ պատգամավոր Մարուքյանը այս օրինագիծը շրջանառության մեջ դրեց օգոստոսի կեսերին՝ ԱՊՀ-ի երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, Հայաստանում «Պուտին» ակումբների ջատագով Անդրանիկ Նիկողոսյանի հայտնի հայտարարություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG