Մատչելիության հղումներ

Բաղրամյան գյուղի դպրոցից 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց


Այսօր ժամը 13.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, հաղորդում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Առողջապահության նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ դեպքն ուսումնասիրում են, տեղեկատվություն կտրամադրեն այսօր ավելի ուշ։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) տեղեկացնում է, որ ծառայության տեսուչներն արդեն դպրոցում են և այժմ լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառում են կատարում դպրոցի սննդի կետում առկա բոլոր ուտեստներից, ինչպես նաև լվացուկներ՝ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից:

«Մասնագետներն այցելել են նաև Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեղում տեղեկություններ ստանալու համար թունավորում առաջացրած հնարավոր սննդամթերքի վերաբերյալ: Հանձնարարվել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչև չպարզվի թունավորման պատճառը և չվերացվեն բոլոր խախտումները», - փոխանցում է ՍԱՊԾ-ը՝ հավելելով, որ մանրամասն տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG