Մատչելիության հղումներ

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը կայցելի Հայաստան


Ծրագրված է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի պաշտոնական այցը Հայաստան և Աբխազիա: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստի»-ին:

«Մենք պայմանավորվել ենք, որ դուք մասնակցելու եք Հայաստանում կայանալիք համաժողովին: Սոչի ուղևորության ընթացքում դուք այցելելու եք Աբխազիա»,- ասել է Մուրադովը՝ Սիմֆերոպոլում ելույթ ունենալով Ղրիմի կառավարության նիստում:

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենալու միջտարածաշրջանային համաժողով, որտեղ ներկայացված կլինի ղրիմյան մեծ ստենդ:

Իր հերթին Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն ընդգծել է, որ իր և Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո իրենք վերածվել են ներքին զբոսաշրջիկների, որոնք կարող են ազատորեն ուղևորություններ կատարել միայն Ռուսաստանի տարածքում:

«Մենք այսօր սահմանափակված ենք ուղևորություններ կատարելու հարցում, բայց գոնե ինչ-որ տեղ հրավիրում են, ինչն արդեն լավ է», - ասել Է Ակսյոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG