Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության զոհերի թիվը մոտենում է 8,000-ի


Ուկրաինայի արևելքում չդադարող հակամարտությունն առնվազն 7,692 մարդու կյանք է խլել, ևս 17,811 հոգի վիրավորվել է, այս մասին նշված է Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդների զեկույցում:

Զեկույցն ընդգրկում է 2014 թվականի ապրիլից մինչ օրս ընկած ժամանակահատվածը: Ինչպես նշում են ՄԱԿ-ի դիտորդները, զոհերի և տուժածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

Զեկույցում նաև հաղորդվում է, որ քաղաքացիական անձանց շրջանում սպանվածների և վիրավորների թիվը վերջին երեք ամիսների ընթացքում նախորդ երեք ամիսների համեմատ աճել է․ մայիսի 16-ից օգոստոսի 15-ը զոհվել է 105 մարդ և վիրավորվել 308, իսկ դրան նախորդող երեք ամիսներին մահացել է 60 հոգի և վիրավորվել 102-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG