Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի վարչապետ նշանակելու խնդրագիրը՝ ուղղված երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյին, արդեն հավաքել է դրա քննարկման համար պահանջվող 25 հազար ստորագրությունները:
Ուկրաինական «112» հեռուստաալիքը հաղորդում է, որ սեպտեմբերի 1-ից նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված խնդրագիրը այժմ, ըստ կանոնակարգի, պետք է երեք օրվա ընթացքում քննարկման ընդունվի, այնուհետև ոչ ուշ քան տասն աշխատանքային օրվա ընթացքում պետք է հրապարակվեն խնդրագրի քննարկման արդյունքները:
112․ua կայքը նաև հիշեցնում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի միջև «հրապարակային հակամարտություն է բռնկվել»:
Մանրամասները տե՛ս այստեղ