Մատչելիության հղումներ

Սեսիլ առյուծին սպանողը պնդում է, որ գործել է օրենքի սահմաններում


Սեսիլ առյուծը, արխիվ
Սեսիլ առյուծը, արխիվ

Զիմբաբվեի ազգային հարստությունը համարվող Սեսիլ առյուծին սպանած ամերիկացի ատամնաբույժ Ուոլթեր Փալմերը հայտարարել է, որ եթե իմանար, թե այդ առյուծը որքան կարևոր է Զիմբաբվեի համար, «իհարկե չէր սպանի նրան»:

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը և «Մինեապոլիս Սթար Թրիբյուն» պարբերականին տված հարցազրույցում Փալմերն ասել է, որ չնայած իր և իր ընտանիքի հասցեին հնչող սպառնալիքներին, պատրաստվում է սեպտեմբերի 8-ից վերադառնալ Մինեսոթայում ատամնաբույժի իր աշխատանքին:

Այս տարվա հուլիսից, երբ հրապարակվեց Զիմբաբվեի Հվանգե ազգային պարկում Սեսիլ առյուծին սպանած մարդու անունը, Փալմերի հասցեին սպառնալիքներ են հնչում աշխարհի տարբեր ծայրերից։ Ատամնաբույժը նշել է, որ ինքը անօրինական ոչինչ չի արել, և զարմացել է, երբ իմացել է, որ իր վարձած ուղեկցորդները իրեն այդպիսի փաստի առաջ են կանգնեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG