Ավստրիան չի բացառում, որ առաջիկա օրերին կարող է սահմանափակել Հունգարիայի տարածքով երկիր ժամանող փախստականների մուտքը:
«Պաշտոնական Վիեննան աստիճանաբար կհրաժարվի այն արտակարգ միջոցներից, որոնք հնարավորություն տվեցին հազարավոր ներգաղթյալների Հունգարիայից մուտք գործել Ավստրիա` հետագայում ճանապարհը շարունակելով դեպի Գերմանիա: Այդպիսով մենք կվերադառնանք մարդկային և օրինական առումով բնականոն համարվող կացությանը», - ասել է Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանը: