Մատչելիության հղումներ

Սիրիացի փախստականների առաջին խմբերը հասան Ավստրիա


Բուդապեշտից հեռացած և շուրջ 240 կիլոմետր ճանապարհը ոտքով կտրած սիրիացի փախստականների առաջին խմբերն անցած գիշեր հասել են Ավստրիա:

Պաշտոնական Վիենայի տեղեկություններով, հունգարա-ավստրիական սահամանն արդեն իսկ հատել է շուրջ 4 հազար սիրիացի փախստական: Գերմանական DPA գործակալությունը փոխանցում է ավստրիական ոստիկանության ներկայացուցիչ Հանս Պետեր Դոսկոզիլի խոսքը, ըստ որի, առաջիկա ժամերին սահմանը հատած սիրիացիների ընդհանուր թվաքանակը կգերազանցի 10 հազարը:

Սիրիացիների ճնշող մեծամասնությունը Ավստրիան դիտարկում է որպես տարանցիկ երկիր` նպատակ ունենալով հասնել Գերմանիա: Նույն աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա ժամերին առնվազն վեց մարդատար գնացքներով սիրիացի փախստականները Վիենայի կայարանից կտեղափոխվեն Մյունխեն և Ֆրանկֆուրտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG