Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Ադրբեջանում, զգացվել է նաև Հայաստանում


Այսօր առավոտյան ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի տարածքում, հաղորդում է APA գործակալությունը՝ նշելով, որ էպիկենտրոնը դեռևս ճշտված չէ։

Դեպքից այլ մանրամասներ, աղբյուրը չի հաղորդում, միայն նշում է, որ նույն ժամին երկրաշարժ է գրանցվել նաև Վրաստանում։

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ այսօր տեղական ժամանակով ժամը 08.49-ին Ադրբեջանում գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

«Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում` Վանաձորում՝ 2-3 բալ, Ստեփանավանում, Կապանում՝ 3 բալ, Իջևանում, Նոյեմբերյանում՝ 4 բալ, Չորաթանում՝ 3-4 բալ, Այգեձորում՝ 4-5 բալ և Երևանում՝ 3-4 բալ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG