Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարարն ու Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը


Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

«Երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման, հրադադարի ռեժիմի հարգման ու ամրապնդման անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով»,- հայտնում է ԼՂ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG