Մատչելիության հղումներ

Տավուշում վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Երեկ երեկոյան հակառակորդի կողմից Տավուշի մարզի հայկական դիրքերի գնդակոծման ժամանակ վիրավորված, ժամկետային զինծառայող 22-ամյա Գոռ Գևորգյանին տեղափոխել են Երևան՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Գևորգյանին վիրահատել են, բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում։

Երեկ երեկոյան, ժամը 18։00-ից հետո, ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի հայկական դիրքերը և գյուղերը։ Կրակոցները սահմանի ամբողջ երկայնքով շարունակվել են մինչ ուշ գիշեր։ Բացի Գոռ Գևորգյանից, վիրավորում էր ստացել նաև ժամկետային զինծառայող, 19-ամյա Վլադիմիր Գևորգյանը, ով այս պահին գտնվում է Բերդի հոսպիտալում, նրա վիճակը ևս կայուն է։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանական կողմը կրակոցները դադարեցրել է միայն հայկական կողմի պատասխան կրակից հետո։ Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG