Մատչելիության հղումներ

Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան կոչ են անում ԵՄ-ին միգրանտների հարցով քայլեր ձեռնարկել


Գերմանիայի ներքին գործերի նախարար Դոմաս դե Մայցիրը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազենյովն ու Մեծ Բրիտանիայի ներքին գործերի քարտուղար Թերեզա Մեյը օգոստոսի 30-ին համատեղ հայտարարություն են տարածել, կոչ անելով «կոնկրետ քայլեր» ձեռնարկել հարավային Եվրոպա ժամանող ներգաղթյալների խնդիրը լուծելու համար:

Հայտարարությունում նշվում է, որ անհրաժեշտ է Հունաստանում և Իտալիայում հատուկ «թեժ կետեր» ստեղծել, որտեղ հնարավորություն կստեղծվի արագորեն մատնահետքեր վերցնել և գրանցել ներգաղթյալներին, ինչը թույլ կտա իշխանություններին արագ որոշում կայացնել այն մարդկանց վերաբերյալ, ովքեր ապաստանի կարիք ունեն:

Եվրամիություն այս երեք պետությունների պաշտոնյաները նաև կոչ են արել ճգնաժամը քննարկելու նպատակով երկու շաբաթվա ընթացքում ԵՄ անդամ երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարների համատեղ խորհրդաժողով անցկացնել:

Այս տարի Աֆղանստանից, Բանգլադեշից, Սիրիայից և այլ երկրներից հազարավոր ներգաղթյալներ են զոհվել՝ խարխուլ նավերով կամ անօրինական ճանապարհով Եվրամիություն հասնելու անհաջող փորձեր կատարելիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG