Հոկտեմբերի 7-ին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը կայցելի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը:
«Նախագահ Գաուկի այցը նվիրված կլինի Գերմանիայի վերամիավորման 25-ամյակին», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում: