ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը քննադատել է Ուկրաինայի ռուսամետ անջատականների հայտարարությունները նոր տարածքներ գրավելու և իրենց սեփական ընտրություններն անցկացնելու մասին։
Օգոստոսի 28-ին Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։ Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, Բայդենն ամերիկյան աջակցությունն է առաջարկել Պորոշենկոյի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների գործընթացին, որը նախատեսում է ապակենտրոնացնել երկրի կառավարման համակարգը և տեղական ընտրություններ անցկացնել՝ միևնույն ժամանակ պահպանելով ունիտար դաշնային կառավարությունը Կիևում։
Բայդենը նաև բարձր է գնահատել Պորոշենկոյի ջանքերը՝ Ուկրաինայի պարտապանների հետ բանակցությունների արդյունքում երկրի պարտքի վերակազմակերպման և թեթևացման ուղղությամբ։