Մատչելիության հղումներ

«Իսլամական պետությունը» Սիրիայում նոր տարածքներ է գրոհել


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում նոր տարածքներ են գրոհել։ Այդ տարածքները մինչ այդ վերահսկվում էին սիրիացի ապստամբների կողմից։

Մեծ Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների հարցերով դիտորդական խումբը հայտնել է, որ զինյալները գրոհել են հինգ բնակավայր, դրանցից մեկը գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ հեռու։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ սահմանին զինյալների դեմ շուտով հատուկ գործողություն է անցկացվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG