Տաջիկ տասու վարորդ Ռախիմջոն Տեշաբոևի սպանության մեջ մեղադրվող երկու ռուս զինծառայողները դատապարտվել են 17 և 13 տարվա ազատազրկման: Զինվորականնեը ծառայում էին Տաջիկստանի ռուսական ռազմաբազայում:
Անցյալ տարվա օգոստոսին ռուս զինծառայողներ Ֆյոդոր Բասիմովն ու Իլդար Սախապովը ձերբակալվել են վարորդ Ռախիմջոն Տեշաբոևին դաժանաբար սպանելու մեղադրանքով՝ նրանք կտրել էին վարորդի կոկորդը։ Ենթադրվում է, որ զինվորները երեք երեխաների հայր 36-ամյա Տեշաբոևին պարտք էին 50 հազար ռուսական ռուբլի։