Մատչելիության հղումներ

Հունգարիան միգրանտների հոսքից կպաշտպանվի բանակի օգնությամբ


Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից ժամանած միգրանտների հերթական խումբը Սերբիայի և Մակեդոնիայի սահմանին, արխիվ
Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից ժամանած միգրանտների հերթական խումբը Սերբիայի և Մակեդոնիայի սահմանին, արխիվ

Հունգարիայի կառավարությունը քննարկում է անօրինական միգրանտների ներթափանցումը բանակի միջոցով կանխելու հարցը:

Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլտան Կովաչն այսօր հայտարարել է, որ բանակի օգտագործման հարցը պետք է կարգավորվի երկրի խորհրդարանի որոշմամբ: Նախատեսված է, որ խորհրդարանում այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն հաջորդ շաբաթ:

Ըստ կանխատեսումների, բալկանյան երկրներից դեպի ԵՄ անդամ երկրներ անօրինական միգրանտների հոսքն առաջիկայում կարող է հասնել օրական երեք հազար մարդու: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ օգոստոսի 25-ին հրապարակած արձանագրությունում:

ՄԱԿ-ի փախստականների հարցրեով հանձակատարի մամուլի քարտուղար Մելիսա Ֆլեմինգը ասել է, թե առաջիկա ամիսներին փախստականների հոսքը չի նվազի:

Անօրինական միգրանտների նման հոսքի պատճառը Մերձավոր արևելքում և ասիական տարածաշրջանում շարունակվող հակամարտություններն ու ռազմական գործողություններն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG